Գիտության և գործարարության օրեր - 2022․ Հայաստան | Science and Business days - 2022. Armenia
177 views
0

 Published On Jun 7, 2022

Հայաստանում գիտության ու գործարարության փոխգործակցության զարգացման և գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2022թ․ հունիսի 13-17-ը կիրականացնի «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը։

Միջոցառման բանախոսների թվում են համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ Արդեմ Փաթափությանը, Ռուբեն Ենիկոլոպովը, Գեորգի Դերլուգյանը, Գարիկ Իսրայելյանը, Դավիթ Բաղդասարյանը, Թոնի Սաֆոյանը և այլոք։ Միջոցառման նախաձեռնող՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան։

/ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ/
- Նման անձանց հետ շփումները լուրջ խթան կհանդիսանան գործարարների, գիտնականների և երիտասարդ մասնագետների համար ինչպես գործնական նոր գիտելիքների ձեռքբերման, այնպես էլ հետագա հնարավոր շարունակական համագործակցության համար։

«Գիտության և գործարարության օրեր» միջոցառման շրջանակներում նախատեսվում են գիտական կոնֆերանս, հանդիպումներ գործարար համայնքի հետ, փորձի փոխանակում, բանախոսների ելույթներ Հայաստանի կրթական և գիտական հաստատություններում՝ ուսանողների, գիտաշխատողերի և ղեկավար կազմի մասնակցությամբ, ինչպես նաև Նոբելյան մրցանակի կրկնօրինակի հանդիսավոր հանձնում Հայաստանի պատմության թանգարանին։

Գիտության և գործարարության օրեր - 2022․ Հայաստան

#scienceandbusinessdays2022 #sb_days_2022

show more

Share/Embed